LISS24

Ծրագրի ամփոփում

Եվրամիության Արևելյան գործընկերության երկրները պետք է բարելավեն իրենց մրցունակությունը: Սակայն բավական փոքր ներքին շուկաների պատճառով հրատապ կարիք կա ապագա մասնագետների՝ զինված ժամանակակից միջազգային բիզնեսում անհրաժեշտ մտածելակերպով և կարողություններով: Բարձրագույն կրթության շրջանավարտները չեն կարող ապավինել հին բիզնես մոդելներին, հատկապես՝ կենտրոնանալով միայն «Բիզնեսից հաճախորդ» (B2C) առևտրի վրա: Այնուամենայնիվ, հայկական և վրացական համալսարաններում բացակայում է «Բիզնեսից բիզնես» (B2B) վաճառքի կրթություն և հետազոտություն:

Սովորիր-Նորարարիր-Վաճառիր-Հաջողիր (Learn-Innovate-Sell-Succeed) LISS24 նախագիծը միտված է Հայաստանի և Վրաստանի բուհերի B2B վաճառքի և նորարարական կարողությունների զարգացմանը, հատկապես նոր թվային դարաշրջանում ճարտարագիտության ոլորտում: Ծրագրի մեթոդաբանությունը հիմնված է երեք հիմնական տարրերի վրա՝ թեորիա, մանկավարժական պրակտիկա և գիտելիքների փոխանցում: Այս բոլոր հիմնաքարերը կապված են արդյունավետ և կայուն կարողությունների զարգացման գործընթացի նպատակներին ծառայելու համար:

Ծրագրի շոշափելի արդյունքները սերտորեն կապված են Գիտելիքի եռանկյունու մոտեցման հետ: Մենք կներկայացնենք B2B վաճառքի դասընթացներ Հայաստանի և Վրաստանի վեց գործընկեր համալսարաններում, իսկ ուսանողների ուսումնառության արդյունքների գնահատումը կիրականացվի վաճառքի մրցույթներում: Իովացիոն մրցույթները հնարավորություն են տալիս արդյունավետորեն սովորել նորարարական իրավասությունները և ստեղծել պոտենցիալ նոր ապրանքներ և ծառայություններ: Վաճառողի և հաճախորդի վարքագծի մասին ըմբռնումը խթանելու համար կգործարկվեն Sales Labs–եր, ինչպես նաև համալսարան-բիզնես նոր համագործակցությունը կրթության և հետազոտության ոլորտում խթնելու համար: Ակտիվ տարածումը և շահագրգիռ կողմերի համագործակցությունը հնարավորություն է տալիս այլ համալսարաններին օգտագործել LISS24 ծրագրի արդյունքներն ու փորձը:

Որպես ծրագրի կարճաժամկետ ազդեցություն, ընկերությունները կստանան ավելի որակյալ ինժեներներ: Երկարաժամկետ հեռանկարում դա կբերի գործընկեր երկրների մրցունակության բարձրացմանը։